ՄԵՐ ՄԱՍԻՆ

Նավապետ Քիդի գանձերի կղզին հսկայական զվարճանքի կենտրոն է, որտեղ կարող են զվարճանալ ընտանիքի բոլոր անդամները: 2000 քառակուսի մետր տարածքը հագեցած է բազմազան ատրակցիոններով և խաղային ավտոմատներով, որոնք համապատասխանում են տարբեր նախասիրությունների և տարիքային խմբերի պահանջներին:

Այստեղ կարելի է խճճվել լաբիրինթում, որը իր մեծությամբ մի ամբողջ քաղաք է հիշեցնոմ իր բազմամակարդակ խաղային հրապարակներով, տարբեր մեծության և բարդության 14 սղարաններով:

Կարուսելներ, ցատկահրապարակ, ավտոդրոմ, էքստրեմալության տարբեր աստիճանի ատրակցիոններ, խաղային ավտոմատներ և վիրտուալ իրականության վիդեո խաղեր:

Ատրակցիոնների և խաղային ավտոմատների հարևանությամբ գտնվում է միջոցառումների սրահը, որտեղ հյուրերը կարող են նշել տարբեր առիթներ իրենց սիրելների և ընկերների հետ: Սա հիանալի վայր է ամենավառ և անմոռանալի ծննդյան տարեդարձեր անցկացնելու համար:

Նավապետ Քիդը ողջունում է իր հաճախորդներին և ապահովում է բարձր տամադրություն և անվտանգ միջավայր յուրաքանչյուրի համար:

Օդային ատրակցիոնը նախատեսված է էքստրեմալ զգացողութունների սիրահարների համար: Մի քանի մետր բարձրության վրա օդում Դուք կարող եք փորձություններ անցնել և հաղթահարեք Ձեր վախը

Մագլցման պատ

Մեծ խաղահրապարակ - Բազմամակարդակ խաղահրապարակ տարբեր մեծության և բարդության 14 վայրէջքներով/սղարաններով/

Փոքր խաղահրապարակը նախատեսված է մեր ամենափոքրիկ հաճախորդների համար: Մեր վերապատրաստված անձնակազմը կհետևի Ձեր փոքրիկին խաղալից

Տեսախաղեր - Ցանկացած նախասիրության մոտոցիկլներ, կվադրոցիկլներ ձյան վրա, ավտոմեքենաներ, հրացաններ, ինչպես նաև բազմազան վերջին սերնդի այլ բազմազան խաղեր

Շահումով խաղերի քանակությունն ու բազմազանությունը թույլ չեն տա անտարբեր անցնել: Երեխաների համար ամենահաճելին՝ խաղալիք ստանալն է: Նավապետ Քիդի գանձերի կղզուց կա մուտք դեպի Մեգա Թոյս, որտեղ երեխան իր կուտակած միավորների համապատասխան կարող է ընտրել խաղալիք

Կռունկ-մեքենա - Դուք կարող եք շահել խաղալիքներ, կոնֆետներ, ինչպես նաև նվեր քարտեր Նավապետ Քիդից և Մեգա Թոյսից

Սպորտային խաղեր - Մարզվել, նետել բասկետբոլի գնդակներ ցանցի մեջ, ինչպես նաև չմշկել

Կարուսել - Իսպանական «Ֆալգաս» ընկերության արտադրած էքսկլյուզիվ կարուսելը նախատեսված է երեխաների և դեռահասների համար: Դիմանում է քաշի բոլոր նորմատիվներին և յուրահատուկ տպավորություն է գործում

Ճոճանակներ - «Ֆալգաս» ընկերության կողմից ճոճանակներ՝ նախատեսված են 2 տարեկանից բարձր երեխաների համար

Ավտոդրոմը թերևս բոլոր ժամանակների մանուկների ամենասիրած ատրակցիոներից է

XD կինոթատրոնը նախատեսված է բոլոր տարիքի անձանց համար և ունի բարդության տարբեր աստիճաններ: Ֆիլմը դիտելու ընթացքում Դուք կարող եք մասնակցել ֆիլմի սյուժեին և օգնել հերոսներին հաղթահարել փորձությունները

Բատուտ